Միջազգային

Բրազիլիայում սպառվում են սուրճի պաշարները

Աշխարհում սուրճի խոշորագույն մատակարարներից մեկի՝ Բրազիլիայի սուրճի պաշարները երաշտի պատճառով կարող են հասնել պատմական նվազագույն ցուցանիշին: Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով սուրճի հարցերով Ազգային խորհրդի ղեկավար Սիլաս Բրազիլեյրային։

Նրա գնահատմամբ՝ մինչև մարտ երկրում սուրճի պաշարները կարող են կրճատվել՝ հասնելով մինչև 420 հզ տոննայի, մինչդեռ առավել արդյունավետ կլիներ շուրջ 600 հզ տոննայի մակարդակը: