Միջազգային

Բրազիլիայում կայացել են նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճերը

Միլիոնավոր բրազիլացիներ կիրակի օրը դիտել են նախագահի թեկնածուների մասնակցությամբ առաջին հեռուստաբանավեճը։ Հարցումների տվյալներով՝ Բրազիլիայի գործող ղեկավար Ժաիր Բոլսոնարուն նախընտրական մրցապայքարում զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատարը նախկին նախագահ Լուիս Լուլա դա Սիլվան է։

Բանավեճի ժամանակ Բոլսոնարուն իր ընդդիմախոսին մեղադրել է կոռուպցիայի մեջ, Իսկ Լուլա դա Սիլվան, ի պատասխան, թվարկել է ձեռքբերումների ցուցակը: Բրազիլիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին։