Միջազգային

Թուրքիայի և ԱՄՆ-ի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին

Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական խորհրդատվական մեխանիզմի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ Վաշինգտոնում: Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ թուրքական պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սեդաթ Անալը: Ամերիկյան կողմից նիստին կմասնակցեն պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Նախատեսվում է քննարկել երկկողմ կապերի վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային գործընթացները և միջազգային օրակարգը: Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական խորհրդատվական մեխանիզմը ձևավորվել է նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի՝ Հռոմում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Մեխանիզմի ստեղծման մասին հայտարարվել է ապրիլի 4-ին՝ Անկարայում, իսկ առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Նյու Յորքում, Թուրքիայի և ԱՄՆ-ի դիվանագետների մսնակցությամբ: