Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, և Մոսկվան ցավում է, որ առանց խափանումների չի գնում»։  «Риа Новостии»-ն տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:

«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, մեր խնդիրն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, նպաստի սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը, առանց արտաքին միջամտության, զերծ մնալ երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում քաղաքականացումից և սրացումներից։ Ցավոք, առանց խափանումների չի ստացվում։ Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է»,-ասել է Գոնչարը։

Գոնչարը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացիայից, զսպվածություն ցուցաբերել և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը: