Միջազգային

ՌԴ ԱԳ փոխխարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն։

ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, առաջին հերթին՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին այս տարվա փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում։

Քննարկվել են նաև 2020 թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացմանը վերաբերող տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտներ։