Միջազգային

Վրաստանը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցման հարցում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

«Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում, և եթե Վրաստանը կարողանա որևէ միջնորդական դեր խաղալ, մենք ամեն կերպ կաջակցենք դրան»: