Միջազգային

Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. Ֆրենք Փելոն

Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Այս մասին իր թվիթերյան էջին գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆրենկ Փելոնը։

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա։ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ Պետդեպը և պետքարտուղարը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովման համար»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Փելոնը։