Միջազգային

Հայկական քաղաքների և խաղաղ բնակչության գնդակոծությունն անօրինական է և անընդունելի. Բոբ Մենենդես

«Խորապես մտահոգված եմ Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակումների մասին հաղորդագրություններով»։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը։

«Հայկական քաղաքների և խաղաղ բնակչության գնդակոծությունն անօրինական է և անընդունելի։ Աշխարհը պետք է դիմադրի ավտորիտար դաժանությանը: ԱՄՆ-ն պետք է անհապաղ դադարեցնի անվտանգության ոլորտում ամբողջ աջակցությունն Ադրբեջանին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: