Միջազգային

Ամերիկացի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության օրը

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեյվիդ Վալադաոն ու Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ ել են հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը։ 

Ուղերձում կոնգրեսականները նշել են, որ շարունակում են պահանջել ԱՄՆ կառավարությունից՝ ձեռնարկել բոլոր հնարավոր դիվանագիտական միջոցները, որպեսզի պատժեն Թուրքիային և Ադրբեջանին՝ 2020 թվականին Արցախի վրա հարձակման համար, ինչպես նաև պատշաճ աջակցություն ցույց տալ այն ընտանիքներին, որոնք բռնի տեղահանվել են Հայաստան կամ համարձակորեն շարունակում են ապրել իրենց հայրենի հողում:

Կոնգրեսականները վերահաստատել են իրենց հավատարմությունը ԱՄՆ կառավարության և Արցախի իշխանությունների միջև պաշտոնական համագործակցությանը և պատրաստակամություն հայտնել՝ համատեղ աշխատել Արցախի վերափոխման համար: