Միջազգային

ԱՄՆ-ն 2 մլն դոլար է հատկացնում Հարավային Կովկասի ականազերծման համար

2021 թվականի նոյեմբերին Վաշինգտոնը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում չպայթած ականների վերացմամբ զբաղվող կազմակերպություններին 500 հազար դոլար հատկացնելու մասին։

Վաշինգտոնը երկու միլիոն դոլար մարդասիրական օգնություն է հատկացնում 2020թ. աշնանը Հարավային Կովկասում հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով տուժած շրջանների ականազերծման գործողությունների համար: Այս մասին ԱՄՆ Պետդեպը հայտարարել Է սեպտեմբերի 11-ին։

«Միացյալ Նահանգներն աշխարհում ավանդական սպառազինությունների ոչնչացման խոշորագույն հովանավորն է։ 1993 թվականից ի վեր նա ավելի քան 4,7 մլրդ դոլար է ներդրել ավելի քան 100 երկրներում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման նպատակով»,-նշված է հայտարարության մեջ։