Միջազգային

Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:

«Այսօր՝ ոչ։ Ես Ռուսաստանի կողմից կառուցողական լինելու որևէ ցանկություն չեմ տեսնում»,- նշել է նա՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Սա իմ սկզբունքն է. ես չեմ խոսում նրանց հետ, որոնք վերջնագրեր են ներկայացնում»,-հավելել է Զելենսկին:

Նախագահը նաև դրական պատասխան է տվել այն հարցին, թե՝ կռվելո՞ւ է մինչև վերջ. «Որոշ երկրներ մեզ դրդում են Մինսկի գործընթացի ուղղությամբ։ Ես ուզում եմ, որ աշխարհն ընդունի, որ մի բան է դիվանագիտական որոշումը, այլ բան՝ Մինսկը։ Դրանք երկու տարբեր բաներ են, քանի որ Մինսկը դատարկ թուղթ է»,- ասել է Զելենսկին՝ նկատի ունենալով Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնությունները, որոնք Կիևը չի կատարել։