Միջազգային

«Մոսկվան աշխատում է Բաքվի և Երևանի հետ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ». ՌԴ ԱԳՆ խոսնակ

«Մոսկվան շարունակում է առարկայական աշխատանքներ տանել՝ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով Բաքվի և Երևանի հետ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով». հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ։ 

Անդրադառնալով Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցության հնարավոր ձևաչափերին՝ Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև ցանկացած ձևաչափով երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանի համար. «ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի համագործակցության պոտենցիալը բավականին բարձր է, բացի այդ՝ դա կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։