Չինաստանի հետ հարաբերություններում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Թայվանին 1,1 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել: Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Թայվանին 60 հականավային և 100 «օդ-օդ» դասի հրթիռներ մատակարարելու մասին օրինագիծը: Այդ մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ըստ պարբերականի՝ շեշտը դրվելու է Թայվանի պաշտպանունակության պահպանման ու արդեն կնքված պայմանագրերի կատարման վրա, ոչ թե՝ ռազմական օգնությունն ավելացնելու։