Միջազգային

Չինաստանը չի հանդուրժի Թայվանի անկախությունը. ՉԺՀ ՊՆ

Չինաստանն անշեղորեն հավատարիմ է մնում Թայվանի հետ խաղաղ վերամիավորման ուղեգծին, բայց երբեք չի հանդուրժի դրա անկախությունը: Տեղեկությունը հայտնել Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը WeChat սոցիալական ցանցում Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական էջում։

Նա ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, ու Թայվանը դրա անբաժանելի մասն է, իսկ Թայվանի նեղուցի երկու ափերի բնակիչներն ունեն ընդհանուր ճակատագիրը և «արյունակից եղբայրներ» են: Նրա խոսքով՝ Թայվանի հարցը բացառապես Չինաստանի ներքին գործն է, և արտասահմանյան միջամտությունն անթույլատրելի է, ու որքան ԱՄՆ-ն ու Ճապոնիան թայվանական հարցի շուրջ աղմուկ բարձրացնեն, այնքան Չինաստանն ավելի կոշտ կգործի:


Չինաստանի կենտրոնական կառավարության ու կղզու վրա գտնվող դրա նահանգի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմկուսի դեմ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվել են Թայվան: Գործարար և ոչ միայն գործարար շփումները կղզու ու Չինաստանի միջև վերականգնվել են 1980-ականների վերջին։ 1990-ական թվականների սկզբից կողմերը սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: