Միջազգային

Ռուս խաղաղապահները կտեղափոխվեն Լաչինի միջանցքից, երբ պատրաստ լինի նոր ճանապարհը. ՌԴ դեսպանատուն

Օգոստոսի 11-ին Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը հաղորդել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղով ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունն ավարտվել է, և մայրուղին պատրաստ է շահագործման: Մյուս կողմից պաշտոնական Երևանը հայտնել է, որ հայկական հատվածը կավարտվի միայն հաջորդ տարվա մայիսին։ Երևանում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի խոսքով՝ ռուս խաղաղապահները կտեղափոխվեն միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինի նոր ճանապարհը:

«Ռուս խաղաղապահները նոր միջանցք չեն զբաղեցնի, քանի դեռ այն չի գործարկվել, և այդ կապակցությամբ պայմանավորվածություններ կան։ Կողմերը անմիջական շփման մեջ են, և ես ձեզ վստահեցնում եմ, որ խաղաղապահները ոչ մի սանտիմետրով չեն տեղաշարժվի, մինչև նոր միջանցք չլինի»,–ասել է Մաքսիմ Սելեզնյովը։