Միջազգային

Ալիևը խոսել է Արցախի հայերի ապագայի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ-ում ապրող հայերը պետք է ճիշտ վարվեն։ Ալիևի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»։ 

«Նրանք պետք է հասկանան, որ միայն ադրբեջանական հասարակությանն ինտեգրվելու միջոցով կարող են ապագա ունենալ։ Այլընտրանք չկա։ 

«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Նրանք կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիները։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ պաշտպանված կլինեն նրանց իրավունքները։ Սա է միակ ճանապարհը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ 

Ալիևը նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ղարաբաղի վերաբերյալ թեմա չկա։ «Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնել դրան։ Այսօր բանակցությունների սեղանի շուրջ և, ընդհանրապես, որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող»: