Միջազգային

Բաքվում հրաբուխ է ժայթքել

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09.36-ին, Բաքվի Գարադաղի շրջանի Լոքբաթան ավանի տարածքում տեղի է ունեցել ցեխային հրաբխի ժայթքում: Լոքբաթանում ցեխային հրաբխի առաջին ժայթքումը, որը համարվում է աշխարհում ինտենսիվ ցեխի հրաբուխներից մեկը, տեղի էր ունեցել 1829 թվականին: Այդ ժամանակից ի վեր 27 ժայթքում է եղել, վերջինը՝ 2018 թվականին։