Միջազգային

ԱՄՆ հետախուզության տնօրենը խոսել է Պուտինի առողջության մասին

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին առողջ է». չորեքշաբթի օրը հայտարարել Է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը՝ ելույթ ունենալով Կոլորադո նահանգի Ասպենի ինստիտուտի ամենամյա համաժողովում:

«Նախագահ Պուտինի առողջության մասին շատ խոսակցություններ կան։ Որքանով մենք կարող ենք ասել, նա լիովին առողջ է։ Սա հետախուզության պաշտոնական գնահատականը չէ»,- Բըրնսի խոսքը մեջբերում է ТАСС գործակալությունը։