Միջազգային

«Ադրբեջանը Ռուսաստանից հուսալի գործընկեր է». Եվրահանձնաժողովի ղեկավար

«Ռուսաստանը հուսալի էներգետիկ գործընկեր չէր նաև մինչ Ուկրաինայի դեմ սանձազերծած զավթողական պատերազմը»,- հայտարարել է Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում անցկացնող Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ 

«Այդ պատճառով ԵՄ-ն կենտրոնացել է Ռուսաստանից զատ էներգիայի այլ աղբյուրների դիվերսիֆիկացման վրա, սկսել է աշխատել ավելի հուսալի գործընկերների հետ։ Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը գործընկերների թվում է, որին մենք վստահում ենք։ Դուք մեզ համար շատ կարևոր էներգետիկ գործընկեր եք և միշտ հուսալի գործընկեր եք եղել»,- հավելել է ֆոն դեր Լեյենը։ Ավելին, կողմերը նաև հայտարարել են որ Ադրբեջանը ամեն ինչ կանի՝ կրկնապատկելու ԵՄ արտահանվող գազի ծավալները։