Միջազգային

Մոլդովան Ադրբեջանին օգնություն է առաջարկել ականազերծման հարցում

Մոլդովան Ադրբեջանին օգնություն է առաջարկել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության տարածքի ականազերծման հարցում։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած բանակցությունների ժամանակ հայտարարել է Մոլդովայի արտգործնախարար Նիկոլայ Պոպեսկուն։

«Պոպեսկուն հայտնել է Մոլդովայի իշխանությունների պատրաստակամությունը՝ տրամադրել փորձագիտական ​​եզրակացություն ականազերծման վերաբերյալ»,- ասված է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Պոպեսկուն նաև հայտարարել է, որ Մոլդովայի իշխանությունները շահագրգռված են Ադրբեջանից գազ գնելու հարցում։ «Մենք ընդգծել ենք Հարավային գազային միջանցքի ռազմավարական նշանակությունը բնական գազի ներկրման աղբյուրների և ցանցերի դիվերսիֆիկացման, ինչպես նաև մեր երկրի էներգետիկ կայունության բարձրացման համար», - մեջբերում է նախարարի խոսքը ԱԳՆ մամուլի ծառայությունը։