Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարն այսօր կժամանի Բաքու

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը այսօրը կայցելեն Բաքու, որպեսզի բանակցություններ վարեն Ադրբեջանի ղեկավարության հետ՝ կասպիական գազը, Ռուսաստանը շրջանցելով, Եվրոպա մատակարարելու մասին:

ԵՀ-ի նախագահ ֆոն դեր Լեյենն ու եվրահանձնակատար Սիմսոնը Բաքվում հանդիպում կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո տեղի կունենա նրանց համատեղ մամուլի ասուլիսը: Սիմփսոնը կմասնակցի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև էներգետիկ երկխոսությանը, որի պատվիրակությունը կգլխավորի Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը: