Միջազգային

Միացյալ Թագավորության վարչապետի թեկնածու Լիզ Թրասը նոր դաշնակիցներ ունի

Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Լիզ Թրասը ստացել է Brexit-ի հարցով նախկին բանակցող Դեյվիդ Ֆրոսթի և բրիտանացի օրենսդիր Սուելլա Բրավերմանի աջակցությունը՝ Միացյալ Թագավորության հաջորդ վարչապետը դառնալու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը հաղորդել են բրիտանական լրատվամիջոցները:

Թրասը, որը հինգշաբթի օրը Պահպանողական կուսակցության ղեկավարության ընտրությունների երկրորդ փուլում ստացավ 64 ձայն, խոստացավ տնտեսության համար «վերընթաց աճ» մինչև 2024 թվականը, երբ տեղի կունենան հաջորդ համապետական ընտրությունները: Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը 101 ձայնով հաղթողն էր, որին հաջորդում է առևտրի նախարար Փեննի Մորդոնը՝ 83 ձայնով։