Միջազգային

«Մենք հետևում ենք Հայաստանում ռևանշիստական ​​ուժերի գործողություններին». Ալիև

«Պատերազմից հետո ադրբեջանական բանակն ավելի ուժեղացավ՝ թե՛ մատակարարումների, թե՛ մարտունակության առումով։ Մենք շարունակելու ենք լուրջ քայլեր ձեռնարկել՝ մեր բանակը զարգացնելու ուղղությամբ». AzerTAc-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Քելբաջարում նոր զորամասի շնորհանդեսին նվիրված արարողության ժամանակ։

«Եթե ​​Հայաստանը սահմանների որոշման հարցում կրկին դիմի իր մարտավարությանը, փորձի ձգձգել ժամանակը, փոշմանելու է։ Մենք ուշադիր հետևում ենք ռևանշիստական ​​ուժերի գործողություններին, որոնք փորձում են գլուխ բարձրացնել Հայաստանում»,- հավելել է Ալիևը։