Միջազգային

Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքների վերաբերյալ բանավեճ կլինի ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն մարմինը հաջորդ շաբաթ արտահերթ բանավեճ կանցկացնի՝ քննարկելու Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների չարաշահումներն այն բանից հետո, երբ անցյալ տարի թալիբներն իշխանության եկան, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Բանավեճի համար դիմել են Եվրամիությունն ու Ֆրանսիան`նստաշրջանի ընթացքում:

ԵՄ և Ֆրանսիայի դեսպաները նշել են, որ խորապես անհանգստացած են թալիբների կողմից մարդու իրավունքների և աղջիկների հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի աճող քայքայմամբ: