Միջազգային

Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 280-ի, ևս 600-ը՝ վիրավորվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աֆղանստանի արևելքում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը 200-ից ավել է։ Աֆղանստանի Պակտիկա և Խոստ նահանգներում երկրաշարժի հետևանքով առնվազն 280 մարդ է զոհվել, ավելի քան 600-ը՝ վիրավորվել։

6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի ունեցել Երևանի ժամանակով ժ.00:54-ին: Էպիկենտրոնը գտնվել է Հոստ քաղաքից 44 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է ավելի քան 96 հազար մարդ։