Դանիան ու Կանադան կարգավորել են 1970-ականներից շարունակվող տարածքային վեճը
Միջազգային
11 Հունիսի 2022, 13:19
Կանադան և Դանիան կարգավորել են 1973 թվականից շարունակվող տարածքային վեճը, որն առնչվում է Քեննեդի նեղուցում գտնվող Հանս անմարդաբնակ կղզու պատկանելությանը:
Կղզին բաժանվելու է կանադական Նունավութ տարածքի և Դանիայի կազմում ինքնավար տարածք համարվող Գրենլանդիայի միջև: Այս մասին հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, երկրները կհայտարարեն հունիսի 14-ին։
Հետևեք մեզ Telegram-ում