Միջազգային

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում՝ «Էֆես-2022» միջազգային զորավարժություններին հետևելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում Զաքիր Հասանովը կայցելի նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսը: