Միջազգային

Արգենտինայի բնակչությունը գերազանցել է 47 միլիոնը

Արգենտինայում անցկացված մարդահամարի նախնական արդյունքների համաձայն՝ երկրի բնակչությունը գերազանցել է 47 միլիոնը։ Արգենտինայի վիճակագրության և մարդահամարի ազգային ինստիտուտը կիսվել է մայիսի 18-ին երկրում անցկացված մարդահամարի առաջին արդյունքներով։ 2010 թվականին անցկացված նախորդ մարդահամարի համեմատ Արգենտինայի բնակչությունն աճել է 7,2 միլիոն մարդով և կազմել 47 միլիոն 327 հազար 407 մարդ։

Մարդահամարի տվյալներով՝ երկրի քաղաքացիների 52,8%-ը կանայք են, 47,2%-ը՝ տղամարդիկ։