Միջազգային

Նավաբեկության հետևանքով 11 մարդ է զոհվել

Պուերտո Ռիկայի ջրերում նավ է շրջվել և խորտակվել, որը, ենթադրաբար, ապօրինի միգրանտներ էր տեղափոխում Հայիթիից։ Փրկվել է 31 մարդ։ 11 ուղևոր ջրից դուրս է բերվել արդեն մահացած վիճակում։ 

Առնվազն 11 մարդ է զոհվել Պուերտո Ռիկոյի ափերի մոտ։ Նավը, որը, ենթադրաբար, անօրինական միգրանտներ էր տեղափոխում, շրջվել և խորտակվել է։ Փրկվել է 31 մարդ, այդ թվում՝ 11 կին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ առափնյա պահպանությունը։ Փրկվածների մեծ մասը Հայիթիից և Դոմինիկյան Հանրապետությունից են: 

Նավը շրջվել է Պուերտո Ռիկոյի և Դոմինիկյան Հանրապետության միջև գտնվող փոքր անմարդաբնակ Դեսեչեո կղզուց 10 մղոն հեռավորության վրա, որը Միացյալ Նահանգների տարածքում է. Twitter-ում հայտնել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության պաշտոնյան: 

Կեսօրին մոտ սահմանապահ ուղղաթիռից հայտնաբերվել է շրջված նավ և մի քանի մարդ՝ առանց փրկարար բաճկոնների։ Այնուհետև մի քանի ուղղաթիռներ և առափնյա պահպանության նավն սկսել են փրկարարական գործողությունները: