Միջազգային

Իրանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ եռակողմ տարանցման վերաբերյալ արձանագրություններ են ստորագրել

Ադրբեջանի հետ համագործակցության երեք արձանագրություն է ստորագրվել. հայտարարել է Իրանի մաքսային կազմակերպության ղեկավար Ալի-Ռեզա Մոքադասին։ Վերջինս ասել է, որ Ջուլֆայում ստորագրված արձանագրությունների շնորհիվ երկու երկրների մաքսավորների միջև համագործակցությունն ավելի կզարգանա, կարագացվի և կհամակարգվեն նաև տնտեսական գործարքները, մաքսային ընթացակարգերը և երկկողմանի փոխգործակցությունը։

Մոքադասին հավելել է, որ այս արձանագրություններով պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ տարանցման վերաբերյալ։

Նա ասել է, որ մինչ այսօրվա հանդիպումները Իրանի մաքսավորները մի շարք անձնական և հեռավար հանդիպումներ են ունեցել ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

Իրանի մաքսային կազմակերպության ղեկավարի հաղորդմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց համաձայնությունն են հայտնել այդ արձանագրությունների հոդվածների հետ, և եռակողմ համաձայնագիրը կստորագրվի Թեհրանում։