Միջազգային

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվում են

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվում են

Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերագործարկման շուրջ բանակցությունները երկամսյա ընդմիջումից հետո վերսկսվել են։ Այս մասին Գերմանիայում G7-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ փակուղում գտնվող բանակցությունները վերսկսված են։

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան, ով ԵՄ-ը ներկայացնում է Թեհրանի հետ բանակցություններում, այս շաբաթվա սկզբին մեկնել է Թեհրան՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունն առաջ մղելու ուղիները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական