Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկուշաբթի օրը, Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 90-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, ասել է, որ հանրապետությունը քայլեր կձեռնարկի իր միջուկային զինանոցի հետագա ընդլայնման և զարգացման համար։ Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: Փհենյանը, ԿԺԴՀ-ի ղեկավարի ցուցումով, նույնպես մանրակրկիտ նախապատրաստություն կանցկացնի՝ ցանկացած պահի միջուկային զսպման ծրագրի կիրառման համար։ «Հանրապետության միջուկային ուժերը պետք է ուշադիր պատրաստվեն՝ ցանկացած պահի ակտիվացնելու իրենց հատուկ զսպման ներուժը»,- ասել է Կիմ Չեն Ինը։