Միջազգային

Պուտին-Լուկաշենկո ասուլիսը. առանցքային կետեր

Ուկրաինայի հետ բանակցությունները հնարավոր են դարձել Լուկաշենկոյի ջանքերի շնորհիվ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի ղեկավարի հետ մամուլի ասուլիսում։ 

▪️ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ռուսաստանը այլընտրանք չուներ։

▪️ Բլիցկրիգը, որի վրա հույսը դրել էր Արևմուտքը, չկայացավ։ Ռուսաստանի տնտեսությունն ու ֆինանսական համակարգը ամուր կանգնած են ոտքերի վրա, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ռիսկերը կարող են աճել։

▪️ Կարևոր է ուժեղացնել Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրումը Արևմուտքի սանձազերծած պատժամիջոցների պայմաններում։

▪️ Միութենական պետության կառուցման հիմնական խնդիրն է վերացնել խոչընդոտները և ստեղծել հավասար հնարավորություններ երկու երկրների քաղաքացիների համար։