Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է անցկացրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի տնտեսական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Միխայիլ Դելյագինի՝ ԶԼՄ-ներում վերջին հայտարարությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ Դելյագինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հանդես էր եկել Բաքվին «խստորեն և միանշանակ» պատժելու պահանջով՝ կապված Արցախում ռուս խաղաղապահների դեմ ագրեսիայի հետ, ինչպես նաև առաջարկել էր Ադրբեջանի նավթարդյունաբերությանը «միջուկային» հարված հասցնել: Այնուհետև նա այս թեմայով սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի զանգվածային հարցում էր անցկացրել։
Միխայիլ Դելյագինին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարվել։