Միջազգային

Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ին Բաքվում կհանդիպի Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ին աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ Զախարովայի՝ պլանավորվում են համալիր քննարկումներ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև փետրվարի 22-ին ստորագրված «Դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրի դրույթներին: Նախատեսվում են քննարկումներ նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: