Միջազգային

ԵՄ-ն կախված կլինի ռուսական էներգետիկ ռեսուրսներից՝ առնվազն մինչև 2027թ․

Միացյալ Նահանգների հետ գագաթնաժողովից հետո, որտեղ քննարկվում էր Եվրամիություն հեղուկ բնական գազի մատակարարումների ընդլայնման հարցը, Եվրահանձնաժողովը հաստատեց իր կանխատեսումը, որ ԵՄ-ն կախված կլինի Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսներից՝ առնվազն մինչև 2027թ.: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։ «Ինչպես մենք ասել ենք RePower ԵՄ ծրագրում, մենք կախված կլինենք Ռուսաստանի ածխածնային վառելիքից՝ մինչև 2027 թվականը», - նշել է Մաքֆին՝ պատասխանելով հարցին, թե որքան արագ ԱՄՆ-ի հեղուկ գազի մատակարարումները կօգնեն ԵՄ-ին՝ աստիճանաբար դուրս գալ ռուսական գազի կախվածությունից: