Միջազգային

Ռումինիան Մոլդովային 100 մլն եվրո օգնության կտրամադրի

Ռումինիայի կառավարությունը հաստատել է Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների միջև 100 միլիոն եվրոյի չափով անհատույց ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի նախարարների կաբինետի մամուլի ներկայացուցիչ Դեն Քերբունարուն։ Այս համաձայնագիրը ստորագրվել է Քիշնևում՝ 2022 թվականի փետրվարի 11-ին, երբ տեղի ունեցավ Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների համատեղ նիստը։

Ռումինիայի կառավարության ներկայացուցիչն ընդգծել է, որ այս համաձայնագիրը «հիմնական գործիքներից է, որի միջոցով Ռումինիան հատուկ աջակցում է Մոլդովայի ջանքերին՝ երկարաժամկետ զարգացման, բարեփոխումների ճանապարհին առաջընթացի և Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ»։