Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023

USD399.92

EUR433.11

RUB4.43

Երևան 3 ℃

Рус Eng

ԵՄ խորհուրդը հանձնարարել է գնահատել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության հայտերը

Միջազգային

11 Մարտի 2022, 12:52

ԵՄ խորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին՝ գնահատական ​​ներկայացնել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրոպական համագործակցությանն անդամակցելու դիմումների վերաբերյալ։ Այս մասին ասված է Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարների՝ ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ, որն ընդունվել է Վերսալում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին։

«2022թ․ փետրվարի 28-ին, օգտվելով Ուկրաինայի՝ սեփական ճակատագրի ընտրության իրավունքից, նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկայացրեց Եվրամիությանն անդամակցելու՝ Ուկրաինայի դիմումը: ԵՄ խորհուրդը արագորեն գործեց և Հանձնաժողովին հրավիրեց՝ իր կարծիքը ներկայացնել այս դիմումի վերաբերյալ՝ պայմանագրերի դրույթներին համապատասխանությունը ստուգելու համար», - ասված է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։ Դրանում նշվում է, որ ԵՄ-ն կշարունակի ամրապնդել «եվրոպական ընտանիքին պատկանող» Ուկրաինայի հետ կապերը։

«Խորհուրդը հանձնաժողովին առաջարկել է իր եզրակացությունները ներկայացնել Մոլդովայի և Վրաստանի դիմումների վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը