Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները հանդիպել են Բրյուսելում

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը։ Հանդիպմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի 30 դաշնակից երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Հանդիպման օրակարգի գլխավոր թեման Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետեւանքներն են։ Գագաթնաժողովում քննարկվելու և որոշվելու է է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի երկարաժամկետ դիրքորոշումը։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարները երեկ երեկոյան սկսել են երկկողմ հանդիպումներ անցկացնել Բրյուսելում։ Սպասվում է, որ գագաթնաժողովից հետո առաջնորդներից մի քանիսը կշարունակեն իրենց երկկողմ հանդիպումները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։