Միջազգային

Բլինկենը Կուլեբայի հետ քննարկել Է Ուկրաինական հակամարտությունն ավարտելու հնարավորությունները

ԱՄՆ-ի պետխքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով զրուցել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելով դիվանագիտական ջանքերը, որոնք միտված են հակամարտության շուտափույթ ավարտին: Մարտի 13-ին այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի պետդեպը։

«Այսօր ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսով զրուցել Է Ուկրանայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որպեսզի հայտնի մշտական աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը և դատապարտի Ռուսաստանի Դաշնության շարունակվող հարձակումներն Ուկրաինայի քաղաքների վրա, որոնց հետևանքով ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են զոհվում»,- ասված Է Պետդեպարտամենտի տարածած մամուլի տեղեկագրում:

Մարտի 13-ին ավելի վաղ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել Է, որ Ուկրաինային օտարերկրյա ռազմական օգնության գործընթացի ամենաանհետաձգելի հարցն Է համարում կործանիչների տրամադրումը Կիևին: