Միջազգային

Փոխհրաձգություն՝ Ղազախստանի և Տաջիկստանի սահմանին

Մարտի 11-ին փոխհրաձգություն Է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև: Այդ մասին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանապահ ծառայությունը (ՍԾ):

«2022 թվականի մատի 11-ին պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում տեղի Է ունեցել հերթական փոխհրաձգությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև: Բատկենի շրջանի Էկի Թաշ բնակավայրի Բատկեն – Իսֆանա ավտոճանապարհի հատվածում Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ կարգախումբն սկսել Է քարեր նետել ավտոճանապարհով ընթացող ավտոմոբիլների վրա: Ավտոտրանսպորտի քարկոծումը դադարեցնելու՝ Ղրղզստանի Հանրապետության սահմանապահ կարգախմբի պահանջները Տաջիկստանի սահմանապահներն անտեսել են:

Ղրղըզ սահմանապահները հարկադրված են եղել նախազգուշական կրակոցներ արձակել օդ, որպեսզի դադարցենեն տաջիկ զինծառայողների անիրավական գործողությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ: Սահմանապահ գերատեսչության տվյալներով՝ բախմանը միջամտել Է ևս մեկ տաջիկական սահմանապահ կարգախումբ, որը «կրակ Է բացել դիտաշտարակի վրա, որտեղ գտնվել են ղրղըզ սահմանապահներ»:

Փոխհրաձգությունը շարունակվել Է շուրջ 20 րոպե, ղրղզական կողմից վիրավորներ և զոհվածներ չկան: «Բախման հետագա Էսկալացիա թույլ չտալու նպատակով Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների ներկայացուցիչներն անցկացրել են հեռախոսազույցներ, իսկ այնուհետև հանդիպում միջադեպի վայրում»,- ընդգծված Է հաղորդագրության մեջ՛ Մարտի 10-ին Ղրղզստանի Թեսքեյ Բատկենի մարզի բնակավայրի շրջանի սահմանի վիճելի հատվածում նույնպես փոխհրաձգություն Է տեղի ունեցել երկու պետությունների սահմանապահների միջև, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: