Միջազգային

«Աէրոֆլոտ»-ը դադարեցնում է բոլոր միջազգային չվերթերը

Ռուսական խոշորագույն ավիաընկերությունը՝ «Աէրոֆլոտ»-ը, մարտի 8-ից դադարեցնում է բոլոր միջազգային չվերթերը՝ բացառությամբ դեպի Մինսկ թռիչքներից: Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընկերությունը մարտի 6-ից չի թույլատրելու միջազգային թռիչք իրականացնել այն ուղևորներին, ովքեր դեպի Ռուսաստան հետադարձ տոմս ունեն՝ մարտի 8-ին հաջորդող ժամանակահատվածի համար: