Միջազգային

ՌԴ նախագահը զինվորական հավաքների զորակոչելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ քաղաքացիներին զինվորական հավաքների զորակոչելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել:

Ըստ այդմ, ՌԴ պահեստազորում քաղաքացիները ենթակա են զորակոչի՝ զինվորական հավաքների անցկացման համար։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։

Պահեստազորայինները կհամալրեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, Ազգային գվարդիայի, պետական պահպանության մարմինների և ԱԴԾ-ի շարքերը:

Նշվում է, որ Զինված ուժերի ռեզերվում գտնվող քաղաքացիների հավաքները նախատեսված են պահեստազորայինների մարտական հմտությունների կատարելագործման համար և անցկացվում են ամեն տարի։