Միջազգային

Պուտինը հող է նախապատրաստում երկարատև պատերազմի համար

Ըստ պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) ամենօրյա զեկույցի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում երկարատև պատերազմի հիմք է ստեղծում։ Վերլուծաբաններն այսպիսի եզրակացություն են անում նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի հետ նրա հանդիպումից հետո, որտեղ ասել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողությունը» կարող է «երկար գործընթաց» լինել։

Ամառվանից էլ զլմ-ներն են դրա համար նախապատրաստական, պրոպագանդիստական ​​աշխատանքներ տանում։

Վերլուծաբանները համաձայն են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այն գնահատականի հետ, որ ռուսական ուժերը ձգտում են ձմռանը օպերատիվ դադար վերցնել՝ վերախմբավորվելու, վերականգնվելու և հաջորդ գարնանն ավելի լայնածավալ հարձակում սկսելու համար: ISW-ն կարծում է, որ նման դադարը օգուտ կբերի Ռուսաստանին՝ Ուկրաինային զրկելով հակահարձակման նախաձեռնությունից: