Միջազգային

Ռուսաստանը շարունակում է իրանական դրոններ օգտագործել Ուկրաինայի դեմ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթական զեկույցում նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները խոցել են 14 «Շահեդ-136» հարվածային անօդաչու թռչող սարք։ Իրանական դրոնները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ են կիրառվել։

Ուկրաինացի զինվորականները չեն նշում, թե որ օբյեկտներն են թիրախավորվել անօդաչու թռչող սարքերի կողմից, և արդյոք դրանցից որևէ մեկը խոցել է թիրախը։

Չորեքշաբթի գիշերը սոցցանցերի օգտատերերը սկսեցին տեսանյութեր հրապարակել, որտեղ լսում էին իրանական անօդաչու թռչող սարքերին բնորոշ շարժիչի աշխատանքը: