Միջազգային

Վրաստանում շուրջ 100 հզ. ռուսաստանցի կա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ ներկայումս Վրաստանում է գտնվում Ռուսաստանի՝ մոտ 100 հազար քաղաքացի, որոնք փախել են ռուս-ուկրաինական պատերազմի և մոբիլիզացիայի պատճառով։

Այս մասին նա ասել է «France Inter»-ին տված հարցազրույցում. հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Զուրաբիշվիլին նշել է, որ Վրաստան մուտք գործած 700 հազար ռուսներից մոտ 600 հազարը մեկնել են Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ։ 

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր այս տարվա մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում երկիր մուտք գործած և այնտեղ գտնվող 112 հազար ռուսաստանցիների մասին։