Միջազգային

Եվրոպան սկսել է նվազեցնել Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները

Եվրոպան սկսել է նվազեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալները։ Այս մասին գրում է ամերիկյան Politico պարբերականը։ Հուլիսին Եվրոպայի վեց խոշորագույն երկրները Ուկրաինային ոչ մի նոր ռազմական օգնություն չեն առաջարկել։ Եվ սա պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ է։ «Մերժող» երկրների ամբողջական ցուցակը պարբերականը չի հրապարակում, բայց ճշտում է, որ նրանց թվում են Գերմանիան և Ֆրանսիան:

Ուկրաինային ռազմական մատակարարումները թուլանում են հենց այն պահին, երբ խոսքը Ուկրաինայի զինված ուժերի «վճռական հակահարձակման» մասին է, և պատերազմը մտել է կրիտիկական փուլ, գրում է թերթը։