Միջազգային

ԱՄՆ-ն փորձում է ձգձգել Ուկրաինայի հակամարտությունը. Պուտին

«Արևմուտքը փորձում է պահպանել իր ձեռքից հեռացող հեգեմոնիան, զարգացման ցանկացած այլընտրանքային ուղիների զսպման քաղաքականություն է վարում»։ Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 10-րդ խորհրդաժողովի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ուղերձում: 

«ԱՄՆ-ն փորձում է ձգձգել Ուկրաինայի հակամարտությունը։ Նրանք կոնֆլիկտային ներուժ են հրահրում Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում», - հավելել է Պուտինը։