Միջազգային

Գերմանիայի տնտեսությունը ուկրաինական պատերազմի պատճառով կկորցնի 265 միլիարդ դոլար

Գերմանիայի տնտեսությունը մինչև 2030 թվականը կկորցնի ավելի քան 265 միլիարդ դոլար՝ ուկրաինական պատերազմի և էներգակիրների բարձր գների պատճառով։ Կորուստները բացասական ազդեցություն են թողնելու աշխատաշուկայի վրա։ Այդ մասին ասվում է Զբաղվածության հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրության մեջ: Ի համեմատ կանխատեսելի խաղաղ տարիների ակնկալիքներին՝ Գերմանիայի համախառն ներքին արդյունքը հաջորդ տարի 1,7%-ով ցածր կլինի, իսկ զբաղվածները՝ մոտ 240 հզ-ով քիչ։

Խոշոր կորուստներ կկրի հյուրընկալության և սերվիսի ոլորտը, որն արդեն ծանր հարված է ստացել կորոնավիրուսային համաճարակի պատճառով և, ամենայն հավանականությամբ, կկրի սպառողների գնողունակության անկման ազդեցությունը: Հատկապես հավանական է, որ տուժեն նաև էներգակիրների ուղղակի ազդեցության տակ գտնվող ոլորտները, ինչպիսիք են քիմիական արդյունաբերությունը, մետաղների արտադրություն, մեքենաշինությունն ու հաստոցաշինությունը։