Միջազգային

Ուկրաինայից փախստականներ ընդունած ԵՄ անդամ երկրները մինչև 17 միլիարդ եվրո կստանան

ԵՄ խորհուրդը կտա մինչև 17 միլիարդ եվրո փոխանցել ԵՄ երկրներին՝ ուկրաինացի փախստականներին ընդունելու համար, որոնք կվերաբաշխվեն ԵՄ ֆոնդերից՝ աղքատության դեմ պայքարի, հետամնաց շրջանների զարգացման և COVID-19 համաճարակից վերականգնման համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

«ԵՄ խորհուրդն այսօր ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան՝ հիմնադրամից վերաբաշխել ռեսուրսներ՝ Եվրամիության հետամնաց շրջանների զարգացման և Ուկրաինայի փախստականներին աջակցելու համար», - ասվում է փաստաթղթում: